Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավիթին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո)։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Պատրոն Դավիթին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար: