Ես հիմա էլ ապացույց չունեմ, որ Ղարաբաղում հողերը վաճառվել են: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով` ինքը որեւէ ապացույց եւ հիմք չունի նման եզրակացություններ և հայտարարություններ անելու համար: «Թերեւս այս պահի դրությամբ այդ հողերը վաճառելու փաստի մասին խոսակցություններն ու մանիպուլյացիաները ինձ համար վերացել են: Ես նման փաստեր չունեմ, եւ կասկածներ էլ չեն կարող լինել, որ Հայաստանում իշխանության գլխում մարդիկ են հայտնվել, ովքեր պատրաստ են վաճառել նախկինում ազատագրված հողերը: Եվ այդ պատճառով էլ հետաքննություն անցկացնելու համար ես առաջարկեցի պարիտետային հանձնաժողով ստեղծել, բայց իմ առաջարկը մերժվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Երկու կողմ կա, որոնք շահագրգռված չեն, որպեսզի մենք հետաքննություն անցկացնենք եւ պարզենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ընդգծեց Մարուքյանը` նշելով, որ այս դեպքում խոսքը հատկապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքի մասին է:
Միեւնույն ժամանակ, պատգամավորը համոզված է, որ պարիտետային հանձնաժողովին այլընտրանք լինել չի կարող, քանի որ չափազանց շատ հարցեր են կուտակվել: Ընդ որում, նա կարծում է, որ այս հարցի հետաքննող հանձնաժողովը, որը կգործեր խորհրդարանի շրջանակներում, ձեւավորել չարժե, քանի որ դրա անդամների մեծ մասը, այդ թվում` նախագահը, ներկայացնելու են գործող իշխանությանը: Հենց այդ պատճառով էլ նրանց ձեռնտու չի լինի հետաքննել ներկայիս կառավարության թույլ տված սխալները: