Ուշադրություն բոլոր ծնողներին․․․ (Հայաստանում սկսվել է տարածվել այս <<խաղ>> կոչվածը)


Խաղի ընթացքում երեխան 50 օր կատարում է, իրեն ուղղված հրահանգները, որոնք սկզբում վտանգավոր չեն թվում, միևնույն ժամանակ երեխայի հետ խոսող անձը վերջինիս ներշնչում է, որ կօգնի հաղթահարել իր խնդիրները։


Առաջադրանքների մեջ մտնում են՝ առավոտյան շուտ արթնանալու, ձեռքին նշաններ, նկարներ, սիմվոլներ նկարելու, տարօրինակ երաժշտություն լսելու, ու վերջում արդեն ինքնավնասման կամ ինքնասպանության հրահանգները։


Սովորաբար ինքնավնասման հրահանգներից դեռահասները հրաժարվում են, սակայն, այն ծրագիրը, որով երեխեքը մուտք էին գործում որ խաղան, հնարավորություն է ստեղծում որոշել խաղացողի հասցեն, գտնվելու վայրը, ու արդյունքում, եթե երեխեն հրաժարվում է խաղալ, ասում են, որ տեղյակ են, թե որտեղ է ապրում, ու հրահանգները չկատարելու դեպքում ընտանիքի անդամներին կվնասեն․․․