Ինչպես արդեն հայտնել էինք, այժմ ԱԺ-ի դիմաց ընթանում է բողոքի ակցիա։ Ակցիայի կազմակերպիչներից ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «այսօր նախատեսվող ԱԺ նիստի օրակարգում հակապետական օրենքի նախագծեր են»։
«Երբ երկրի առաջ ծառացած են ահռելի քանակությամբ խնդիրներ, էդ ամեն ինչը թողած մեր վայ-իշխանավորներն արտահերթով ԱԺ բերվող միակ կարևոր խնդիր են համարում նոր դատարանների ստեղծումը։ Դատարաններ, որոնց միակ նպատակն է այստեղ հավաքված այլախոհ մարդկանց հեշտ ու հարմար կալանավորել»,- ասաց նա։
Մամիջանյանը նաև հայտնեց, որ այսօրվա իրենց ակցիան միտված է նաև իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանի արած վերջին հայտարարություններին։
Հարցին, թե ի՞նչ գործողություններ են նախատեսվում այսօր, Մամիջանյանն ասաց․ «Չեմ ուզենա անակնկալը փչացնել․ շուտով կսկսենք բուն գործողությունները»