Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Թռիչքները կիրականացվեն փետրվարի 15-ից՝ շաբաթական 4 չվերթով։
ՌԴ-ն վերականգնում է նաև ավիահաղորդակցությունն Ադրբեջանի հետ և երկաթուղային հաղորդակցությունը Բելառուսի հետ։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է համապատասխան փաստաթղթերը, տեղեկացնում է ՌԴ կառավարության կայքը։
Որոշումը կայացվել է Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող օպերատիվ շտաբի տվյալների հիման վրա։
Բելառուսի հետ երկաթուղային հաղորդակցությունը կվերսկսի փետրվարի 8-ից։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանը կառավարության որոշմամբ մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարթերային թռիչքներն այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։
Աղբյուր՝ Panarmenian.net