Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 4-ի նիստում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ միջոցներ տրամադրեց Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին: Այս որոշման մասին նախագիծն ընդգրկված էր կառավարության փետրվարի 4-ի նիստում:
Նախագծով նախատեսվում է ՀՅԴ-ին 2021 թվականին ընդհանուր առմամբ հատկացնել 4 մլն 300 հազար դրամ, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ 5 մլն 208 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 7 մլն 56 հազար, «Բարգավաճ Հայաստան»-ին 9 մլն 150 հազար, «Իմ քայլը» դաշինքին՝ 48 մլն դրամ: