Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը այսօր տեղի ունեցած կառավարության նիստում:
«Առաջինը ուզում եմ նշել, որ մենք Ձեզ հետ միասին վերջին ամսվա ընթացքում մեծածավալ աշխատանք կատարեցինք՝ գնումների ընթացակարգը բարելավելու ուղղությամբ: Ֆինանսների նախարարության կողմից կատարված վերջին շաբաթվա մոնիտորինգը վկայում է, որ էական բարելավում և տեղաշարժ կա գնումների գործընթացում, մասնավորապես պայմանագրերի կնքման, պայմանագրերի մեջ ներառված դրույթների, մրցույթ հայտարարելու ժամանակի պահպանման: Բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: Դեռևս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացի խախտումներ: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք պետք է ոչ միայն նվազագույնի հասցնենք այդպիսի դեպքերը, այլև ընդհանրապես բացառենք: Սա նշանակում է, որ հոկտեմբերին մենք նորից իրականացնելու ենք ուսումնասիրություն գնումների գործընթացում, և խնդրում եմ, որպեսզի նախարարները իրենց անձնական հսկողության տակ պահեն խնդիրը:
Երկրորդը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք իրականացնելու ենք պետության կողմից մատուցվող ծառայությունների մոնիտորինգ, ինչպես որ դա իրականացնում էինք անցած և նախանցած տարիներին: Մոնիտորինգն իրականացնում են ոչ պետական կառույցները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները. դրա արդյունքները քննարկման առարկա են դառնում վերահսկող ծառայությունների կողմից, որից հետո մենք տալիս ենք գնահատականներ: Առաջին հերթին խոսքը վերաբերում է այն ծառայություններին, որոնց առնչվում են հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ: Եվ, առաջին հերթին, հենց դրանով է պայմանավորված վերաբերմունքը պետության նկատմամբ: Խնդրում եմ, որպեսզի դուք հանձնարարեք ձեր ենթակայության տակ գտնվող ծառայություններին՝ ինքնուրույնաբար համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել, բացահայտված խնդիրներին տալ լուծումներ, որպեսզի մենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անակնկալ արդյունքներ չունենանք:
Եվ երրորդը՝ համախառն ներքին արդյունքի գնահատականները մենք արդեն հավաքում ենք ըստ գերատեսչությունների, առանձին խորհրդակցություն կանցկացնենք և կառավարության հերթական նիստերից մեկում կամփոփենք արդյունքները, մեր գնահատականները նախորդ ամիսների տնտեսական աճի ներուժի վերաբերյալ և 2013 թվականի ըստ ոլորտների սպասվող տնտեսական աճի վերաբերյալ: Այստեղ էլ բոլոր գերատեսչություններն անելիք ունեն: 
Նույն ռեժիմով կաշխատենք, ինչպես անցած տարի՝ բոլոր տեղեկությունները կտրամադրենք նաև Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի ըստ համախառն ներքին արդյունքի աճի կարողանանք բացահայտել նաև լրացուցիչ հարկերի հավաքման ներուժն ըստ ոլորտների»:
 



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					