ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 4-ին, կազմել է 520.60 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.45 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 623.94 դրամ (նվազել է 1.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 707.08 դրամ (նվազել է 2.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.90 դրամ (աճել է 0.06 դրամով):


Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 448.57 դրամ, ոսկի՝ 30,721.17 դրամ, պլատին՝ 18,461.66 դրամ: