ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ շաբաթ-կիրակի իշխանության ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Աղվերան են մեկնելու:
Վարչապետն իր թիմին կմիանա կիրակի: Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր թեման լինելու է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը:
Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «բանագնաց» են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` կապված արտահերթ ընտրությունների հետ:
Նախագահների նպատակն է կոնկրետ ընտրությունների օր որոշել: Նրանց կողմից ուղարկած բանագնացն այսօր շատ երկար Փաշինյանի հետ հանդիպում-քննարկում է ունեցել ու ներկայացրել Սարգսյանի և Քոչարյանի պահանջները:
Դրանից հետո արդեն որոշում է կայացվել հանդիպել ամբողջ թիմով, քննարկել ու որոշում կայացնել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ օրակարգում կլինի նաև էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, բայց գլխավոր հարցը` ընտրությունների գնալու թեման է:
Թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ ինչ եզրահանգման կգա իշխանությունը, դժվար է ասելը, քանի որ ներսում տարբեր դիրքորոշումներ կան դրա վերաբերյալ:
Դրա համար, իշխանությունը որոշել է երկու օր տրամադրել այդ հարցին լուծում գտնելու համար: