Իսպանիայում բրիտանուհին ծննդաբերել է բնական ճանապարհով աշխարհի ամենամեծ երեխային:
40 ամյա Մաքսիմ Մարինը անգամ չի օգտվել էպիդուրալ ցավազրկումից երեխայի ծննդաբերելու ժամանակ, որը կշռում է 6 կգ և սովորական նորածինների քաշի միջինից երկու անգամ ավելի է:
Նորածին Մարիա Լորենա Մարինը հիանալի առողջական վիճակում է գտնվում Իսպանիայի Դենիա նահանգի Մեդիթերանյան քաղաքի Մարինա Սալուդ հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Metro գործակալությունը` հղում կատարելով հիվանդանոցի հաղորդագրությանը:
Բժիշկ Խավիեր Ռոյսը նշել է, որ 40 տարվա բժշակական կարիերայի ընթացքում առաջին անգամ է տեսել այսպիսի մեծ քաշով երեխան ծնվի բնական ճանապարհով:
Երեխայի մայրը նշել է, որ ինքը սպասում էր, որ իր երեխան լինելու է քաշով մեծ, սակայն ոչ այս մեծության, քանի որ իր նախկին երեք երեխաները ծնվել են 4 կգ քաշով: