Թուրքիայի տարածքում գտնվող Կարս նահանգում «Ձմեռ-2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների շրջանակներում աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան պաշտոնական էջում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, զորավարժություններին մասնակցելու են տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, ուղղաթիռներ, հատուկ նշանակության ջոկատներ։
Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն նաև թուրքական ու ադրբեջանական բանակի նոր սպառազինությունները։
Նշենք՝ «Ձմեռ 2021» զորավարժությունները մեկնարկել են փետրվարի 1-ին և կտևեն մինչև փետրվարի 12-ը:
Տեսանյութն՝ այստեղ: