Հայաստանում զգացվել է Ադրբեջանում գրանցված երկրաշարժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը հաղորդում է, որ Երևանի ժամանակով 19:36 րոպեին Ադրբեջանի Գյանջա քաղաքից 75 կմ դեպի արևմուտք, հիպոկենտրոնի 10 կմ խորության վրա տեղի է ունեցել 4,6 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հայաստանի Ճամբարակ համայնքից 14 կմ դեպի արևելք:
Երկրաշարժը զգացվել է մայրաքաղաք Երևանում և մարզերում: