«Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությունը, որին պատկանում է «Սթար» խանութների ցանցը, սնանկ է ճանաչվել: «168.am»-ը փոխանցում է, որ օրեր առաջ՝ հուլիսի 29-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, ավարտել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ի հայցի քննությունը՝ «Սթար Դիվայդին» սնանկ ճանաչելու վերաբերյալ: 

Պարզվել է, որ 2012 թ-ի նոյեմբեր ամսվա ընթացքում «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը «Սթար Դիվայդի» հետ 2012թ. հուլիսի 1-ին կնքված թիվ մատակարարման պայմանագրի հիման վրա մի քանի խմբաքանակով իրականացրել է ընդհանուր արժողությամբ 76 մլն 845 հազար դրամ արժողությամբ ապրանքների (ալկոհոլային խմիչքների) մատակարարում, ինչը յուրաքանչյուր անգամ ձևակերպվել է համապատասխան հաշիվ-ապրանքագրերի երկկողմանի կնքմամբ: Մատակարարման պայմանագրի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել «Սթարի» կողմից ապրանքների դիմաց վճարելու պարտավորության նկատմամբ կիրառել ֆակտորինգ, ինչը և իրականացվել է «Ամերիաբանկ» ընկերության հետ համաձայնագրի շրջանակներում: 

«Սթար Դիվայդը» հարկ չի համարել ներկայացուցիչ նշանակել դատի ընթացքում, այլ իր դիրքորոշումը ներկայացրել է գրավոր: Սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արման Սարգսյանը: 


Մանրամասները` այստեղ: