Ամերիկայի ֆիզիկական կուլտուրայի խորհուրդի փորձագետները բացատրել են, թե ինչու է Ֆիթնեսը և այլ սպորտային մարզումները որոշ մարդկանց չեն օգնում նիհարել, իսկ երբեմն անգամ օժանդակում են հավելյալ քաշի համար: Այս մասին հաղորդում է Корреспондент պարբերականը:

Ջոնաթան Ռոսը, American Concile on Exercise-ի ներկայացուցիչը, հայտարարել է, որ չնայած ֆիզկուլտուրայով և ֆիթնեսով զանգավածային հակմանը, հավելյալ քաշը ամերիկացիների մոտ շատ ակտուալ խնդիր է մնում:

Պատահաում է նաև այնպես, որ երբ մարդիկ սկսում են ակտիվ կերպով կերպով զբաղվել մարմնամարզությամբ, ավելի շատ են գիրանում, քան որ նստած են հեռուստացույցի առջև:

Համաձայն փորձագետների խնդիրը կայանում է նրանում, որ մարդիկ գերագնահատում են իրենց վարժությունները և սկսում են ընդհատել իրենց կերակրի սահմանափակումները: Արդյունքում նրանք սկսում են շատ ուտել և քիչ մարզվել, ինչի արդյունքում անհրաժեշտ կալորիականությունը չի սպառվում:

Օրինակ չոր սպիտակ գինու հավելյալ կալորիականությունը սպառելու համար անհրաժեշտ է 20 րոպե աերոբիկա, մեկ գավաթ գարեջուրը պահանջում է ուժային վարժություններ, իսկ փոքրիկ շոկոլադե  սալիկի դեպքում անհարժեշտ է 30 րոպե արագ տեմպով վազել:

Այդ պատճառով մասնագետները նշում են, որպեսզի ազատվել հավելյալ քաշից անհրաժեշտ է մարզվել ամեն օր և միաժամանակ չբարձրացնել կալորիականության չափաբաժինը: