Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցած առաջնորդական առաջին պատարագին, որտեղ ընթերցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի նորակարգության վերաբերյալ:


«Թեմակալ գործունեության ընթացքում հաջողություն մաղթելով Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ ուզում եմ ընդգծել, որ իշխանություն-եկեղեցի կապը շարունակելու է ամուր և անխախտ մնալ: Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս երախտագիտության խոսքս եմ հղում Պարգև Սրբազանին:


Տերը բոլորիս պահապան»,- գրել է Արայիկ Հարությունյանը: