«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ դատարանները հերթով փոփոխում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի ու այդ օրը իրականացված զանգվածային անկարգությունների գործով կալանավորված անձանց խափանման միջոցները, և նրանք հերթով հայտնվում են ազատության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված հայտարարությունից հետո՝ ռազմական դրության պայմաններում մի խումբ անձինք ներխուժել էին նախ կառավարության շենք, ապա կառավարական առանձնատուն՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայր, ապա Ազգային ժողովի շենք։ Նույն ժամանակ նրանք նաև ծեծի էին ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ներխուժել «Ազատություն» ռադիոկայանի շենք։ Հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:

Այս պահին կալանավորված է 13 անձ։ Գործով նախաքննությունը շարունակվում է»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: