«Մոս» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրեն Էդիկ Ենոքյանը մարմնավաճառների «գործունեությանը» նպաստելու ինչպես նաև շահույթ ստանալու համար, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարի ազատազրկման, սակայն նրան նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով: Այս մասի հայտնում է «Փաստինֆե»-ն:
58-ամյա Էդիկ Ենոքյանը, 2013թ. փետրվարից մինչև ապրիլը վերը նշված հյուրանոցը պահել, ղեկավարել և օգտագործել է երկու կամ ավելի անձանց` Ք. Հարությունյանին և Ս. Խալաթյանին, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար: Ենոքյանը հաստատության մատուցողուհուն և հավաքարարին հանձնարարել է նաեւ չարգելել մարմնավաճառների մուտքը հյուրանոց, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրեն պահպանակ 500 դրամի դիմաց ստանալով գույքային օգուտ:
Հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակներն էլ մարմնավաճառներին պարբերաբար տրամադրվել է 6 ժամը 5.000 դրամի դիմաց:
Նախաքննական մարմնի կողմից Էդիկ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, ինչն էլ ապացուցված է:
Ամբողջական հրապարակումը` այստեղ: