Ալ Ղայիդայի Եմենյան մասնաճյուղի ահաբեկիչները սովորել են պատրաստել պայթուցիկ սարքավորումներ, որոնք չեն կարող հայտնաբերել անգամ առաջատար օդանավակայնների անվտանգության ծառայությունները: Այս մասին նշում է Los Angeles Times պարբերականը:
«Ալ Ղայիդան ունի բոլոր հնարավորությունները ռումբի պատրաստման համար, որը կրող է անցնել բոլոր ստուգումները օդանավակայաններում: Դա շատ տխուր է»,- հայտնել է «Վերջին ապաստանը: Եմեն, Ալ Ղայիդա և պատերազմը ԱՄՆ-ի հետ Արաբական թերակղզում»,- գրքի հեղինակ Գրիգորի Ջոհնսոնը:
Ջհոնսոնի խոսքերով, Ալ ղայիդան օգտվում է Եմենի հյուսիսում գտնվող մի շարք ցեղերի օժանդակությունը և գաղտնի կերպով ծրագրում է իր հարձակումները: Չնայած որ նա իր գործողությունները խիստ հազվադեպ է անցկացնում, սակայն Եմենի մասնաճյուղը լարված վիճակում է պահում ծատ երկրների հատուկ ծառայություններին:
Վերջերս ահաբեկիչները փորձել են իրենց կողմնակիցներին հագցնել Եմենի բանակի հագուստ և հարձակվել մի քնի նավթամուղերի վրա, սակայն ձախողվել է տեղի հատուկ ծառայությունների միջամտության շնորհիվ:
Ահաբեկիչների հաջորդ խոշոր դավադրությունը կապված էր ամերիկյան դեսպանատների հետ: Հենց Եմենի մասնաճյուղի պլաններն են պարտադրել Ամերիկային փակել իր մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունները այս տարվա օգոստոսի սկզբին: