Victoria`s Secret –ի  «հրեշտակ» Ադրիանա Լիման կարող է հանդես գալ տարբեր կերպարներով: Նոր գովազդային արշավի ժամանակ մոդելը հանդես է եկել վայրի ամազոնուհու դերում: Մոդելի այդպիսի հանկարծակի կերպարանափոխման պատճառ է եղել Amazon խմիչքների բրազիլական բրենդի գովազդների համար նկարահանումները:

Ադրիանային արդյունքը շատ է դուր եկել: Իր բլոգում մոդելը գրում է «Ես այնքան հուզված եմ իմ նոր արշավի հետ կապված»:Ինչպես նշում է Lady.mail.ru-ն  ֆոտոսեսիան իսկապես շատ հետաքրքիր է ստացվել վառ արտասովոր դիմահարդարում, մի քանի բարդ սանրվածքներ, սակայն կարևորը Ադրիանայի վայրի նայվածքն է:

Այս նկարները այժմ զարդարելու են Բրազիլիայում վահանակները և պլակատները: Ընդ որում մոդելը ծագումով հենց Բրազիլիայից է: