Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Արտյոմ Մինոսյանը տեսաուղերձ է հրապարակել, որում մասնավորապես նշում է, թե Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ և դրանից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տարբեր քաղաքական հայտարարություններով է հանդես եկել` պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը, սակայն այդ հայտարարությունների բնույթը ոչ մի ընդհանուր բան չունի կազմակերպության կանոնադրության ու նպատակների հետ, և որ իրենք համաձայն չեն Աբրահամյանի արած հայտարարությունների հետ։
Մինոսյանն ընդգծում է, որ անկախ իրենց քաղաքական հայացքներից ու նախասիրություններից իրենց համայնքի ներկայացուցիչները երբեք հանդես չեն եկել քաղաքական որևէ հայտարարությամբ կամ պահանջով։ Ըստ նրա՝ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Ռուսաստանին վերաբերող քաղաքական բնույթի հայտարարությունները պետք է քննարկվեն կոլեգիալ ձևով, ապա նոր հանրայնացվեն։
Մանրամասները՝ տեսանյութում