Անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսը քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են ունեցել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Հանդիպմանը մասնակցած անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը հանդիպման ընթացքում ասել է․ «Շնորհակալ լինենք, որ գոնե էս 5 հոգին էլ եկել են»՝ նկատի ունենալով օրեր առաջ Հայաստան վերադարձած 5 գերիներին:
«Արսեն Թորոսյանը հետևյալ արտահայտությունն ա արել, որ մենք պետք ա շնորհակալ լինենք, որ գոնե էն 5 հոգուն բերել են: Հիմա այ սենց, այս գեղեցիկ բոմբոներկան, «Իջևան»-ի վարդագույն գինիով, «Իջևան»-ինը անպայման, ուրեմն էս ամեն ինչը հենց հիմա մենք ուղարկում ենք, Արսեն Թորոսյան, քեզ:
Շնորհակալությունն ա մեր, որ՝ ապրեք, զորանաք, ծլեք-ծաղկեք, բարգավաճեք, որ կարացիք, գոնե էս 5-ին բերեցիք: Էս մեր շնորհակալությունն ա»,- ասաց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը: