Ի՞նչ ենք անում մենք քնելուց առաջ. իհարկե երկար ժամանակ ենք անցկացնում սոց. կայքերում, կամ հեռուս-տացույցի առաջ: Իսկ ի՞նչ է պետք անել քնելուց առաջ, որպեսզի հաջորդ օրը լավ սկսվի և լավ էլ շարունակվի: Պարզվում է, ընդամենը 4 պարզ քայլ:
1․ Մտածեք անցած օրվա մասին
Քնելուց առաջ հիշեք այն ամենն, ինչ արել եք անցած օրվա ընթացքում, գնահատական տվեք ձեր բոլոր արարք-ներին: Սա նախ և առաջ կմարզի ձեր հիշողությունը, բացի այդ դուք հնարավորություն ու ժամանակ կունենաք հասկանալու, թե ինչն եք ճիշտ արել, ինչ սխալներ եք գործել, կամ ինչ կարող էիք անել, սակայն չեք հասցրել կամ բավարար ջանք չեք թափել: Բանն այն է, որ մի շարք իրադարձություններ կարող են ուղղակի միաձուլվել օրվա իրարանցման հետ ու մոռացվել. տաք անկողնում պառկելն ու ոչ մի տեղ չշտապելը հիանալի նախապայմաններ են ստեղծում այդ բացթողումները լրացնելու համար:
2005 թվականին Սելիգմանը, Ստինը և Պետերսոնը մի հետազոտություն իրականացրին, որը կոչվում էր «3 լավ բան կյանքում»: Մի խումբ մարդկանց հանձնարարվեց ամեն գիշեր՝ քնելուց առաջ հիշել և գրել 3 լավ իրադար-ձություն, որի համար շնորհակալ են: Պետք էր ոչ միայն հիշատակել դրանք, այլև մանրամասն ներկայացնել, թե ինչի համար են նրանք շնորհակալ: Հետազոտությունը տևեց 1 շաբաթ, ինչից հետո պարզ դարձավ, որ այն մաս-նակիցները, որոնք կատարել էին հանձնարարությունը ավելի շատ են երջանկության զգացողություն ունեցել, և ոչ միայն այդ մեկ շաբաթվա ընթացքում, այլև հետագա 3-6 ամիսների:
2․ Պլանավորեք հաջորդ օրը
Պյութագորացիները մի սովորություն ունեին. նրանք մանրամասն պլանավորում, ասել է թե, կանխագուշակում էին, թե ինչ է տեղի ունենալու վաղը՝ ում են հանդիպելու, ինչ են ասելու և այլն: Իհարկե, դժվար թե այս խելահեղ արագությունների դարում մենք ժամանակ ունենանք ամեն ինչ այդչափ մանրամասնորեն պլանավորելու, սա-կայն գալիք օրվա կարևորագույն դրույթներն, այնուամենայնիվ,կարող ենք պլանավորել:Պատկերացրեք, որ հեշ-տությամբ արթնանում եք առավոտյան 07:00-ին և առանց խցանումների հասնում աշխատանքի, իսկ նոր գործ-ընկերոջ հետ հանդիպումը ի նպաստ ձեզ է անցնում: Այստեղ կարևոր է հիշել մտքի ուժի և դրական տրամադր-վածության մասին:
3․ Պատրաստեք ամեն բան վաղվա համար
Անմիջապես մտապատկերում են հայտնվում դպրոցական տարիները, երբ հարկավոր էր ամեն երեկո դասավո-րել պայուսակն ու նոր պառկել քնելու: Ցավոք այդ սովորությունը մնացել է անցյալում՝ դպրոցական ուսապար-կերի ու գրչատուփերի հետ:2011 թվականին Travelodge հյուրանոցների ցանցը մի հետազոտություն անցկաց-րեց, որի նպատակն էր պարզել,թե որքան ժամանակ են ծախսում տղամարդիկ և կանայք առավոտյան հագուստ ընտրելու վրա:
Որքան էլ զարմանալի է, ըստ հետազոտությունների արդյունքների տղամարդիկ շուրջ 3 րոպե ավելի երկար են տրամադրում այդ գործընթացին: Կանայք հագուստ ընտրելու ծիսակատարությանը տրամադրում են շուրջ 10 րոպե:Հիմա եկեք խոստովանենք, թե որքան որոշիչ կարող է լինել այդ 10-15 րոպեն առավոտյան, երբ մենք ուշա-նում ենք աշխատանքից, և որքան ոչինչ չի փոխում գիշերը: Նախապես որոշեք, թե ինչ եք կրելու վաղը, արդյո՞ք այդ հագուստը մաքուր է, արդյո՞ք արդուկելու կարիք չունի: Սա ոչ միայն կխնայի ձեր վաղվա ժամանակը, այլև առավոտյան իրարանցման մեջ ևս մի գլխացավանք չի դառնա:
4․ Ընթրիք հաջորդ օրվա համար
Եթե վաղուց ուզում էիք առողջ ապրելակերպ վարել, ապա դադարեք երեկոյան ժամերին ուտել այն ամենն, ինչ հայտնվում է ձեր տեսադաշտում: Պարզ է, որ առավոտը լավագույն ժամանակը չէ մի ամբողջ ընթրիք պատրաս-տելու համար, սակայն կարելի է նախորդ օրը՝ երեկոյան պատրաստած համով-համով բաները ուտել օրվա հե-տագա ընթացքում՝ զերծ մնալով վնասակար արագ սննդից: Իսկ այ երեկոյան կարելի է կաթնաշոռ ուտել, ի դեպ, եթե մեկ ամիս շարունակ քնելուց առաջ կաթնաշոռ ուտեք, ապա հետագայում ավելի հեշտ քուն կմտնեք. բանն այն է, որ ժամանակի ընթացքում մեր ուղեղը կսկսի կաթնաշոռ ուտելու գործընթացը նույնացնել քնելու հետ և նախապես կպատրաստվի հանգստին: