Դերասանուհի Սիլվի Բարկովան իր հարցազրույցներում միշտ անկեղծ է՝ խոսում է, ինչպես աշխատանքի, այնպես էլ` անձնական կյանքի, ամուսնու ու Հնդկաստանում իր առօրյայի մասին:
NEWS.am STYLE-ի` «20 փաստ հայտնիների մասին» խորագրի շրջանակում փորձել ենք պարզել ավելին դերասանուհու նախասիրությունների մասին:
Սիլվի, առավոտդ սկսվում է… Աղոթքով:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ: Առանց ջրի չեմ պատկերացնում:
Կերակուր, որը տանել չես կարողանում: Խաշ, խաշլամա…
Հասակդ ու քաշդ: Հասակս՝ 156 սմ, քաշս մի փոքր ավելացել է՝ 57 կգ:
Ամենալավ ու ամենավատ սովորություններդ: Ես տրամադրության մարդ եմ, հետեւաբար՝ ստաբիլ սովորություններ չունեմ:
Հատկանիշներ/բնավորության գծեր, որոնք ձեռք ես բերել Հնդկաստանում: Համբերություն:
Ինչպե՞ս է քեզ դիմում ամուսինդ: Ջան, ինչը Հնդկաստանում նշանակում է «հոգիս», «կյանքս»:
Ի՞նչ ֆոբիաներ ունես: Օմալոֆոբիա (ծիծաղում է):
Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես: Չեմ հիշում, երեւի՝ չեմ արել:
Ամենախենթ քայլը, որ քեզ համար արել է ամուսինդ: Դեռ ժամանակ ունենք… (ժպտում է):
Օր, որը կցանկանայիր ջնջել քո կյանքից: Տատիկիս նեղացնելու օրը…
Քո ականջակալներում հաճախ հնչում է… Աստծո խոսքը, իսկ վերջին շրջանում՝ Վարդան Ղուկասյանի եւ քաղաքագետների հարցազրույցները:
Կյանքում ի՞նչ երբեք չես անի: Շատ բաներ կան, բայց երբեք մի ասա երբեք: Չնայած՝ Աստված չանի… (ծիծաղում է):
Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս: Դրամապանակս, դիմակ եւ բջջային հեռախոս:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ: Մանուշակա-երկնագույնա-բաց մոխարգույնը:
Ապագա փոքրիկներդ հայկական անուննե՞ր են ունենալու, թե՞ հնդկական: Աղջիկս հրեական անուն կունենա (ես դա շատ վաղուց էի որոշել), տղայիս կկոչեմ իր պապիկի անունով:
Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից: Մեր երկրի վիճակից եմ ամեն օր նեղվում ու աղոթում, որ լավ լինի:
Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում: Ես իմ արտաքինը շատ եմ հավանում, ամեն բան իմ ճաշակով է (ծիծաղում է):
Ոչինչ չէիր փոխի արտաքինումդ: Ոչինչ:
Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են: Յուրաքանչյուր հիմար հարց:
Նյութի աղբյուր՝ style.news.am