Ես դեռ պատերազմից ավարտից 2 շաբաթ առաջ ասացի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իշխանությունը հանձնի զինվորականներին ու գնա. Այդ դեպքում կապիտուլյացիոն պայմանագիր չէր լինի, ուրիշ պայմանագիր կլիներ, որը մեզ համար ավելի օգտակար կլիներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

 

Լրագրողի հարցին, թե իշխանության գալու դեպքում մտադի՞ր է չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նա պատասխանեց. «Միանգամից ոչ: Միայն այն դեպքում, երբ կունենանք համապատասխան ուժ եւ համաձայնություններ դաշնակիցների հետ»: