«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ կատարել նախկինում ընդունած իր որոշումներում, որպեսզի հնարավորություն տա Արցախյան պատերազմում զոհվածների ծնողներին առանց սահմանափակման և անվճար օգտվելու վերականգնողական օժանդակ ծառայություններից:
Գործող կարգի համաձայն՝ վերականգնողական օժանդակ ծառայությունից կարող են օգտվել զոհված զինվորների ծնողները, եթե նրանք չունեն այլ երեխա, և մոր տարիքը չի գերազանցում 42 տարեկանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: