Հունվարին ծնված մարդիկ աչքի են ընկնում ամուր բնավորությամբ և աննկարագրելի կամքի ուժով: Այս ամսին ծնվածները հեշտությամբ են հաղթահարում անգամ ամենամեծ բարդությունները:
Հունվարյան մարդիկ առաջնորդներ են, սիրում են մրցակցել: Միակ բարդությունն այն է, որ նրանց համար շատ դժվար է համախոհների գտնել, մարդկանց, ում հետ հետաքրքիր կլինի:
Փետրվարին ծնվածները միաժամանակ էգոիստ և ռոմանտիկ մարդիկ են: Նրանք շատ կցանկանային ոչինչ չանել, միայն ղեկավարել մարդկանց: Երազում են շատ, անում՝ քիչ:
Փետրվարյան մարդիկ ունենում են տրամադրության հաճախակի տատանումներ, նրանք անկանխատեսելի են, երբեք չգիտես, թե նրանցից ինչ կարելի է սպասել: Սա շատ է խանգարում թե՛ աշխատանքում, թե՛ սիրային հարցերում:
Մարտին ծնվածները շատ բարի և զգայուն մարդիկ են: Սրտին մոտ են ընդունում քննադատությունը: Մեծ հաշվով՝ շատ անհամարձակ մարդիկ են, սակայն եթե կարողանան դա հաղթահարել, ապա մեծ բարձունքների կհասնեն:
Սակայն եթե նրանք այդպես էլ չսովորեն կառավարել սեփական էմոցիաները, ապա ապատիայի և դեպրեսիայի մեջ կընկնեն:
Ապրիլյան մարդիկ անվախ են և կենտրոնանում են նյութականի վրա: Այս մարդիկ շատ ինքնավստահ են: Բնույթով առաջնորդներ են, հասնում են բազում բարձունքների: Հարաբերություններում այս մարդիկ շատ քնքուշ են և հոգատար:
Մայիսին ծնվածներն անասելի համառ են: Նրանք փոխզիջումների չեն գնում: Մայիսյան մարդկանց տրամադրությունը շատ տատանվող է:
Ընդհանուր առմամբ՝ նրանց վրա կարելի է հույս դնել, նրանք շատ սկզբունքային են: Սիրային հարաբերություններում նրանք շատ կրքոտ են:
Հունիսին ծնվածները շատ զգայուն մարդիկ են, սակայն փորձում են դա ամեն կերպ թաքցնել: Սիրում են բամբասել: Շատ խարիզմատիկ և վառ անձնավորություններ են, սակայն ունեն նաև թերություններ:
Նրանք կկարողանան հաղթահարել իրենց թերությունները, եթե կամքի ուժ գործադրեն:
Հուլիսին ծնվածները ձգտում են անկախության: Ազատությունը նրանց գլխավոր սկզբունքն է: Հուլիսյան մարդիկ շատ բարդ, յուրահատուկ, գաղտնապահ և բազմակողմանի մարդիկ են:
Հաճախ հետևողական չեն: Էգոիստ են, սակայն շատ հմայիչ: Կարողանում են լավ ընկերներ լինել, սակայն հոգու խորքում կարծում են, որ իրենք մի քանի գլուխ ավելի բարձր են:
Օգոստոսին ծնված մարդիկ վայելում են կյանքը: Նրանք էներգիայով լի են և էմոցիոնալ: Նրանց շուրջ մշտապես հետաքրքիր բաներ են կատարվում: Նրանք ի ծնե առաջնորդներ են: Մշտապես շրջապատված են մարդկանցով:
Օգոստոսյան մարդիկ հաճախ վստահում են անհաջող մարդկանց, ինչի պատճառով հետագայում հիասթափություններ են ապրում: Ցանկացած իրավիճակից նրանք ելք են գտնում՝ գլուխները բարձր պահած: Այդ ամենը բնածին հմայքի շնորհիվ է:
Սեպտեմբերին ծնվածները շատ հաշվենկատ և պրակտիկ մարդիկ են: Նրանք ունեն բոլոր շանսերը հաջողակ լինելու և մեծ հարստություն դիզելու: Նրանք ապրում են ներկայով:
Նրանք սիրում են փող, գիտեն, թե ինչի վրա են ուզում այն ծախսել: Սեպտեմբերյան մարդիկ սիրում են իրենք իրենց և ամեն բան անում են իրենց հարմարավետության համար:
Հոկտեմբերին ծնվածները շատ բարդ մարդիկ են: Արտաքնապես թվում է, թե նրանք շատ բարի և հասարակ մարդիկ են, սակայն իրականում… Նրանց ներսում վառվում են տարատեսակ էմոցիաներ: Նրանք պարզապես չեն կարողանում հանգիստ ապրել:
Նոյեմբերի ծնվածներն առեղծվածային մարդիկ են: Շատ դժվար է հասկանալ, թե ինչպիսին են նրանք իրականում: Խելացի են, համարձակ, անվախ: Նրանք ի ծնե մանիպուլյատորներ են: Նոյեմբերյան մարդիկ չափազանց ամբիցիոզ են:
Դեկտեմբերին ծնվածները կշռադատված, հանգիստ և խելացի մարդիկ են: Սակայն նրանք ամեն բան իդեալականացնում են: Իրենց նպատակին հասնելու համար նրանք պատրաստ նե ամեն քայլի:
Նրանց շատ դժվար է խանգարել, սակայն կյանքը հաճախ նրանց արժանի դաս է տալիս: