ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ս.թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3.00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների տեղանքում չկողմնորոշվելու պատճառով, հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում է հայտնվել ԼՂՀ ՊԲ N զինծառայող, 1991թ. ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը:

Հայկական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում Հ. Ինջիղուլյանի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ:»