ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ)) առցանց բանակցություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ:

Հեռախոսազրույցին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:


Նախարարներից յուրաքանչյուրի հետ համանախագահները մտքերի երկար եւ բովանդակային փոխանակություն են անցկացրել տարածաշրջանում կայունության ապահովման, միջնորդական գործընթացի առանձնահատկությունների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերի հետ կապված հարցերի շուրջ: