Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը երեկ այցելել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսություն և հանդիպել Արամ I-ի հետ: Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը` հղում կատարելով Կիլիկիայի կաթողիկոսության մամլո ծառայությանը:
Ինչպես նշում է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը պատրիարքի այցելությունը անհատական բնույթ է ունեցել:
Կրոնական երկու ղեկավարը քննարկել են տարբեր, այդ թվում Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերվող հարցեր:
Նշենք, որ Նուրհան Մանուկյանը այցելությունը հետևել է վեհափառ Գարեգին II-ին ուղղված նամակին, որտեղ Երուսաղեմի պատրիարքը կոչ է արել ֆինանսականի փոխարեն ամրապնդել հոգևոր հիմքերը, որոնք գնալով թուլանում են: