Արցախյան երկրորդ պատ երազմը կարմիրով գրվեց հայոց պատմության մեջ.. 44 օր տևած ցա վ, սար սափ ու օր ու գիշեր հնչող աղոթքներ..

Չափազանց շատ են պատ երազմի ընթացքում հրաշքով փրկվելու պատմությունները, ինչպես օրինակ այն դեպքը, երբ գրպանում եղած Աստվածաշունչը փրկել էր զինվորի կյանքը, կամ, երբ զինվորը ծնկի էր իջել աղոթելու, և նրա գլխավերևով սրընթաց անցել էր մա հաբեր փամփուշտը..

 

օր ու գիշեր անդադար հնչող աղոթքները շատերին փրկեցին: Եվ այս դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայ զինվորն Աստծո հովանու տակ է:

Հատկանշական է, որ Օմարի լեռնանցքում մեկ անգամ չէ, որ երևացել է սրբապատկերի տեսք ունեցող զինվորի կերպարանքը՝ լույսերի մեջ: Անգամ այդ դեպքերից մեկին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Գագիկ Սուրենյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տպավորիչ լուսանկարը և գրել.

«Մի անգամ էլ եմ Օմարի լեռնանցքից նմանատիպ նկար հրապարակել, բայց այս մեկը մյուսից ազդեցիկ է։

Եթե չասեին որ հեռվում ամպերի մեջ երևացող պատկերը զինվոր է, ես կմտածեի սրբապատկեր է։ Աստված պահապան մեր զինվորներին»։

Լուսանկարը՝ Գոռ Խաչիկյանի: