Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորներն Արցախի Մարտունիի շրջանի Կարմիր շուկա բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա։
Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները, հաղորդում է գերատեսչությունը։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					