Գիտնականները Չինաստանի հյուսիսում հայտնաբերել են շատ արտսովոր կենդանու կմախք: Այդպիսի հայտնաբերումը կօգնի մասնագետներին հասկանալ, թե ինչպիսի տեսք է ունեցել և ինչ հատկություններ է ունեցել առաջին կաթանասունները:

«Մեզ համար Megaconus mammaliaformis հաստատում են մեր այն ենթադրությունը, որ կաթնասունների որոշ հատկանիշներ ամբողջությամբ ձևավորվել են մինչ իրական կաթանասունների ի հայտ գալը: Իհարկե հանարավոր չէ ասել, որ նա եղել է մեր անմիջական նախնին, սակայն կենդանին օգնում է պատկերացում կազմել 165 մլն տարի առաջ գոյություն ունեցած կաթնասունների մասին»,- նշել է Չիկագոյի համալսարանի ներկայացուցիչ Չժե-Սի Լոն:

Նոր տեսակի առանձնահատկությունը կայանում է մի քանի հատկանիշի համակցության մեջ: Կենդանու մնացորդների հետազոտությունը, որոնք 165 մլն տարվա պատմություն ունեն, ցույց են տվել, որ այս կենդանուն կարելի է  դասակարգել ինչպես սողունների, այնպես էլ կաթնասունների թվին:

Սկյուռի տեսք ունեցող կենդանին ունեցել է թունավոր եղունգներ և անճոռնի քայլվածք,ինչպես նաև ծածկված է եղել հաստ մորթիով: