Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը ձմեռային ընդմիջումից հետո կվերսկսվի փետրվարի 19-ին։ Ֆուտբոլային տարին կմեկնարկի հետաձգված 6-րդ տուրից։ Առաջին խաղային օրը Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան» Երևանում կընդունի Չարենցավանի «Վանին»:
Հանգստյան օրերին տեղի կունենան «Շիրակ» - «Լոռի», «Արարատ» - «Ուրարտու» և «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» դիմակայություններ։ Տուրը բաց կթողնի Երևանի «Ալաշկերտը»։ Տուրի բոլոր հանդիպումները կանցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում՝ առանց հանդիսականների։
Հայաստանի առաջնության առաջատարներն են «Արարատը», «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», որոնք հավաքել են 18-ական միավոր։ Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ՝ 16-րդ տուրից սկսած կթույլատրվի երկրպագուների մուտքը ստադիոն։ 16-րդ տուրը կմեկնարկի փետրվարի 28-ին։
Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր
Փետրվարի 19
«Նոա» - «Վան»՝ ժամը 14։00-ին («Փյունիկ» մարզադաշտ)
Գլխավոր մրցավար՝ Արթուր Սաֆարյան
Փետրվարի 20
«Շիրակ» - «Լոռի»՝ 14։00 (Գյումրիի Ֆուտբոլի ակադեմիա)
Գլխավոր մրցավար՝ Շահեն Աղայան
Փետրվարի 21
«Արարատ» - «Ուրարտու»՝ 14։00 (Չարենցավանի քաղաքային ստադիոն)
Գլխավոր մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 14։45 («Ուրարտու-3» մարզադաշտ)
Գլխավոր մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Ֆոտո՝ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայություն