«Մանչեսթեր Սիթին» շարունակում է կազմել Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի հնարավոր տարբերակները: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Ակումբը մտադիր է 8 տարվա պայմանագիր կնքել Մեսսիի հետ, որի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին:
Արգենտինացուն կառաջարկվի 2 տարվա պայմանագիր «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ ևս մեկ տարի երկարացնելու հնարավորությամբ, որից հետո նա կկարողանա ևս 2 տարի խաղալ City Football Group-ի սեփականություն հանդիսացող ակումբներից մեկում («Նյու Յորք Սիթի», «Մելբուռն Սիթի» կամ «Յոկոհամա Մարինոս»): Իսկ խաղային կարիերայի ավարտից հետո Մեսսին կդառնա «Մանչեսթեր Սիթիի» դեսպանը: Պայմանագրի գումարը կկազմի 500 միլիոն եվրո, չնայած ի սկզբանե ենթադրվում էր, որ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրին առաջարկվելու է 600 միլիոն: