«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարության» նախագիծը:


Այսպիսի նախագծերի ընդունումը խիստ տարակուսանք է առաջացնում դրանց անկեղծության հարցում, որովհետև մի կողմից կառավարությունը, կարծես թե, պայքարում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման դեմ, մյուս կողմից՝ իշխող խմբակցության պատգամավորներն առաջարկում են թուլացնել հակածխախոտային պայքարի որոշ միջոցառումներ՝ ներկայացնելով ինչ-որ տնտեսական հիմնավորումներ: Հիմա ո՞ւմ անկեղծությանը հավատալ՝ ի վերջո իշխանությունը պայքարում է, որ մարդիկ չծխեն և չհիվանդանա՞ն, թե՞ իշխանությունը ուզում է, որ մարդիկ ծխեն, և դրա հետևանքով ինչ-որ մարդկանց բիզնեսը ծաղկի ու հարկային եկամուտներ գոյանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: