Թերթն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի՝ արդեն երկու տարի շարունակվող հակամարտությանը՝ կապված Երևան–Աբովյան երթուղու շահագործման հետ, գրելով՝
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Ա. Հարությունյանի այս գործունեությունը «հովանավորում» է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչ Վաչիկ Ղազարյանը։ Բացի այդ, Հարությունյանին «թևեր» են տալիս նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սակայն, այդուամենայնիվ, այդ հովանավորներն այդպես էլ չեն կարողանում ռեալ օգնություն ցուցաբերել Պալաչին, քանի որ անձամբ Ս. Սարգսյանի «դաբրոն» չունեն։ Այդ իսկ պատճառով էլ Պալաչը փորձում է ներքին խարդավանքների միջոցով իր հարցերը կարգավորել։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Ա. Հարությունյանն անգամ տարբեր լրատվամիջոցներով նյութեր է պատվիրում Գ. Ծառուկյանի և ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ՝ այդպես փորձելով իր դիրքերն ամրապնդել ու գործերն առաջ տանել։ Ի դեպ, Գ. Բեգլարյանը Հարությունյանին խոստացել էր, որ Գ. Ծառուկյանն իր բարեգործական երթուղիների թիվը նվազեցնելու է, սակայն նրա խոստումը մնացել է «օդում կախված»։ Պատճառն այն է, որ բարեգործական հիմնադրամների գործունեությունը կանոնակարգում և վերահսկում է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը, որը չի ենթարկվում ԿՏ նախարարությանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: