Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցի ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ընդդիմությունն այսօր ունի մի նպատակ։
Դիտարկմանը, թե մարդկանց դժգոհությունը ընդդիմությունից նրանում է, որ ընդդիմությունը կոնկրետ ծրագիր, քայլեր չի անում, Վանեցյանը պատասխանեց․ «Այսօր մենք ունենք մի նպատակ, ծրագիր՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից»։
Հարցին, թե ինչպես են պատրաստվում հեռացնել, Վանեցյանը, մատնացույց անելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց․ «Հլը նայեք՝ ինչ բազմություն ա հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց և իրենց դժգությունն են արտահայտում գործող իշխանություններից»։
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին