Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին` հանրահավաքի վայրում բավականին ջերմ մթնոլորտ է:
Ցուրտ եղանակը թե հարթակում, թե հոծ բազմության շարքերում մարդիկ փորձում են կոտրել միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունքով: Նման մի դրսևորում նկատեցինք հարթակում` Հայրենիքի փրկության շարժման անդամների կողմից:
Շարժման խորհրդի անդամ Արփինե Հովհաննիսյանը, երբ ելույթ ունեցավ ու հետ եկավ, զգացվում էր, որ մրսում է:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դա տեսնելով, անհանգստացավ Արփինեի համար:
«Արփինե ջան, մրսում ես, կարաս գնաս արդեն»,-ասաց Ծառուկյանը` Արփինեին:
Նա էլ արձագանքեց, թե ոչինչ, կմնա մինչև վերջ: