Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Ըստ տելեգրամ ալիքներից մեկի՝ հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է 29-30 հազար մարդ։ Ըստ այդ ալիքի՝ հաշվարկն արել է ԱԱԾ-ն։
Իր հերթին, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հաղորդում է, որ «աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։40-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է 12 000 մարդ։
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Նշենք, սակայն, որ հանրահավաքի մասնակիցների մի մասը, եղանակային պայմանների պատճառով, պատսպարվել էր հրապարակին հարակից սրճարանների ծածկերի տակ։
Տեղում իրականացված մեր հաշվարկի տվյաներով, այդպիսի մասնակիցների քանակը կազմել է շուրջ 800:
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»։