Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրը(international Day of the World’s Indigenous People) հաստատվել է 1994 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևի կողմից և նշվում է ամեն տարի օգոստոսի 9-ին:

Այս օրը կապված է աշխարհի բնիկ ժողովուրդների հարցերով ՄԱԿ-ի աշխատավորական խմբի նիստի առաջին օրվա հետ, որը տեղի է ունեցել 1982 թվականին:

Ամեն տարի աշխարհի բնիկների միջազգային օրը նվիրված է որոշակի թեմայի: 2013 թվականի միջազգային օրվա հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է «Բնիկ ժողովուրդների դաշինքների ստեղծմանը, պայմանագրերի և համաձայնագրերի կետերի պահպանումը»:
Միջազգային իրավունքում «բնիկ ժողովուրդներ» հասկացությունը ներառում է մի քանի կետեր: Առաջին հերթին դա աբորգեն լինելն է, այսինքն խոսքը գնում է այդ տարածքի բնիկ բնակչության մասին: Երկրորդ հերթին այդ բնակչության ինքնությունը, որը լավագույնս արտացոլված է լեզվի և մշակույթի մեջ: Երրորդ հերթին ինքնության պահպանումը ենթադրում է ավանդակայն կենսակերպի և տնտեսավարման ձևերի պահպանություն,որը էականորեն տարբերվում է ժամանակակիցից: Բնիկ ժողովուրդների համար այս կետերի պահպանումը կարևոր պայման է էթնոսի պահպանման համար:

2007 թվականի սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև բնիկ ժողովուրդների իրավունքների մասին:

Համաձայն բանաձևի այս կամ այն գնիկ ժողովրդի առանձնացման հիմնական սկզբունքը ինքնագիտակցությունն է որպես բնիկ ժողովրդի: Բնիկ ժողովուրդները իրավունք ունեն որոշել իրենց քթնիկ պատկանելիությունը համապատասխան իրենց ավանդույթների և սովորույթների:
Բանաձրի համաձայն բնիկ ժողովուրդների հիմնական իրավունքը ազատության և հավասարության սկզբունքն է, այդ թվում իր քաղաքական կարգավիճակի որոշման ազատություն, իր սոցաիալական, տնտեսական և մշակույթային զարգացման իրականացումը, իրենց մշակույթային ավանդույթների պահպանում և զարգացում, կրթության համակարգերի ստեղծում և պահպանում, իրենց կյանքին, իրավունքին, ազտությանը վերաբերող հարցերի որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունք, հողերի, տարածքի և ռեսուրսների իրավունք, իրենց միջոցների օգտագործման երաշխավորում,որոնց միջոցով նրանք կարող են գոյատևել և զարգանալ:

Աշխարհի բնիկ ժողովուրդների ընդհանուր թիվը կազմում է 370 մլն բնակչություն: Նրանք ապրում են 70 երկրում և ներկայացնում են բազմազան մշակույթներ և լեզուներ: