«Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Դավիթ Ամալյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում, անդրադարձել է պատերազմի թողած հետևանքներին, իր տեսիլքին, ՀՀ-ում տիրող ներկա իրավիճակին:
«Որդուս հոգեհանգստի լուսաբացին ես վատացա, ինքը՝ Վարդանը, եկավ, իր ձայնն սկսեց ինձ հետ խոսել, էդտեղ էր, որ ասաց՝ պապ, գիտե՞ս՝ մենք որտեղ ենք. ինձ խփողը խփվեց, բայց մենք էստեղ ընկերներ ենք, կարգին տղա ա: Շատ հանգիստ ասաց: Ասաց՝ դե պատկերացրեք՝ ձեր վիճակն ինչքան ծիծաղելի ա: Հանգիստ նայեք էս ամեն ինչին»,- պատմել է Դավիթ Ամալյանը՝ հավելելով՝ «Երանի իմ տղուն ու իր կողքիններին, որ էս ամեն ինչը չտեսան»:
Մանրամասները՝ տեսանյութում: