Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես գիտեք, վաղը ՀՀ ԿԳՆ-ում հանդիպման եմ հրավիրել մի շարք բլոգերների և ակտիվ ՖԲ օգտատերերի: Ընտրությունն արել եմ ինքս, հրավիրելով տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց, որոնք աչքի են ընկել իրենք ակտիվությամբ: 

Ցավոք, բոլորին, ում կցանկանայի տեսնել, հրավիրել չեմ կարող: Խնդում եմ չնեղանալ: Մեկ այլ առիթով կհանդիպենք:

Ցավում եմ նաև, որ հրավիրյալներից մեկը հանրային սեփականություն է դարձրել իրեն ուղղված ԱՆՁՆԱԿԱՆ նամակը, ինչն արդեն բարոյագիտության նորմերի, մեղմ ասած, կասկածելի դրսևորում է: 

Ավելին, ունենալով տրամագծորեն հակառակ քաղաքական հայացքներ, գերադասում է վիրտուալ գրառումները ինձ բոլոր հարցերի անմիջապես ուղղելու և քննադատելու հնարավորությանը:

Իհարկե, գուցե սա էլ է ինքնակայացման ուղի: Կամ, ավելի ճիշտ, փակուղի:

Եվ անգամ նման պահվածքը չի հիասթափեցնելու ինձ ՖԲ-ն որպես հանրային և քաղաքական երկխոսության և քննարկումների հարթակ օգտագործեու մտադրության մեջ»: