Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Շավարշ Բարսեղյանը իր վարած ВАЗ 21054 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի հարևանությամբ գործող գազալցակայանը սնուցող գազախողովակներին, կոտրել դրանք, ապա կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված գազալցակայանը մի քանի օր չի սպասարկի վարորդներին, մինչև խնդիրը լուծվ