«Վազգեն Մանուկյանը հին աճպարար է», - այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցին, թե արդյոք չի կարծում, որ երբ խոսում է ապստամբության մասին, կարող է քաղաքացիներին բախումների դրդել, ասել է․ «Եթե իշխանությունը պլանկան բարձրացնի, մենք էլ կբարձրացնենք»։
«Իշխանությունը որևէ պլանկա բարձրացնելու խնդիր չունի։ Իշխանությունում կան ոստիկանություն, ԱԱԾ, Ներքին զորքեր․․․ Պարոն Մանուկյանն իր քաղաքական կարիերան, կարծում եմ, ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի նրան այդ մասին չեն ասում, որ տրամադրությունը չփչանա»,- նշեց Սիմոնյանը։