Հարցման արդյունքում մարդկանց 62%-ը խոստովանել է, որ 2 կգ քաշ են հավաքել սիրահարվելուց հետո: Միաժամանակ 72%-ը նշել է, որ իրենց զուգընկերը գիրացել է:
Կանանց 52%-ը խոստովանել է, որ ուտում են այնքան, ինչքան իրենց սիրելին, իսկ 56 %-ը նշել են, որ սովորականից մի քանի անգամ ավելի շատ են ուտում:
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ ամուսնական զույգերի 66%-ը համոզված են, որ միասին են գիրանում: Դրա պատճառը հասկանալի է, քանի որ ամուսնական զույգերի 30 %-ը նշում են, որ ժամանակի մեծ մասը անցկացնում են միասին բազմոցին նստած հեռուստացույցի առջև, իսկ սիրահարների 20%-ը հանդիպում են միայն ընթրիքի սեղանի շուրջ: