«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականը ոչ միայն տնտեսական ցուցանիշների համար է վատ եղել, այլ նաեւ իրավապահ համակարգի համար է ոչ բեղմնավոր տարի եղել: Գլխավոր դատախազությունը, օրինակ, երեկ ամփոփել է նախորդ տարի տեղի ունեցած տնտեսական հանցագործությունների վիճակագրությունը: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանց թիվը նվազել է:


Մասնավորապես, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10 տոկոսով նվազ է՝ 2019-ի համեմատ (931): 2020-ին վարույթում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ, որն էլ, 2019-ի համեմատ, նվազ է 155-ով: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այդ գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ դրամը, ինչպես նաեւ 13,5 մլրդ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի եւ դրամական միջոցների վրա: Բյուջեն թալանած մկները, կարելի է ասել, անպատիժ են մնում»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։