Այս պահին ՀՀ Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Դատարանի մուտքի մոտ ՀԱԿ համախոհներն են հավաքվել, իսկ դատարանի նիստերի դահլիճը լեփ-լեցուն է: Այս մասին հայտնում է aravot.am-ը:
Տիգրան Առաքելյանը նախորդ նիստի ընթացքում ափսոսանք էր հայտնել, որ չգիտեր՝ դատավորը հայ մայր է, այլապես ծաղիկներով կգար: Այսօր նա ծաղկեփունջ էր բերել դատավորի համար: Սակայն դատավորը խնդրեց, որ ծաղիկները նվիրի Անի Գեւորգյանին՝ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի քրոջը, որը վկայություն էր տալիս դատարանում:Տիգրան Առաքելյանն այդպես էլ արեց:
Ոստիկանները ցուցմունք էին տվել, թե դեպքի վայրում է եղել նաեւ Անի Գեւորգյանը,որը տեսանկարահանել է ողջ կատարվածը: Սակայն վերջինս այսօր հերքեց դա՝ ասելով, որ ինքը երբեւէ տեսանկարահանում չի արել, նա լուսանկարիչ է. «2011-ի օգոստոսի 9-ին գրեթե ողջ օրվա ընթացքում գտնվել եմ «Հայկական ժամանակի» խմբագրությունում, որտեղ ողջ օրվա ընթացքում զանգեր եմ արել, նյութ եմ գրել»:
Շարունակությունը` այստեղ:
Լուսանկարը` aravot.am