Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ երեկ՝ խաղաղ հավաքի ժամանակ, ոստիկանության գործողություններին։
«Ես ընդամենը տեսել եմ, որ Դաշնակցության պատասխանատուն վազում էր, և հետևից ոստիկաններ էին վազում»։
Լրագրողի դիտարկմանը, թե բերանից արյուն էր գալիս, Քոչարյանն ասաց․ «Բերանից արյուն չէր գալիս․․․Ես տեսել եմ արյուն, բայց դա ուժ կիրառելու արդյունքում էր, թե անհաջող գրկախառնության, չեմ կարող ասել։ Ես գիտեմ, որ ոստիկանապետը հանձնարարել է նմանատիպ դրվագները ծառայողական քննության ենթարկել, սպասենք այդ արդյունքներին»,- հավելեց նա։