Գրիգոր Ենգիբարյանը գրում է՝
Նոր տիկտոկում մի հատ վիդեո աչքովս ընկավ, որտեղ BMW X6-ի կին վարորդը շատ ինքնավստահ ինչ որ վկայական ա ցույց տալիս գայիշնիկին, գայիշնիկն էլ 3 տակ ծալվելով բարի ճանապարհ ա մաղթում էդ կին արմատներին։
ՀՀ ոստիկանություն, դուք էս վիդեոյին բացատրություն ունե՞ք։ Էդ ինչ նառուշիլովկայա, որ սենց աջ ու ձախ բաժանել եք, երբ ուզում, ոնց ուզում ցույց են տալիս, անցնում են, մի հատ էլ նկարքում, քցում տիկտոկ։
Ամենայն հավանականությամբ կորոնայի վախտերն ա նկարած էս վիդեոն, բայց նոր են քցել ցանց։ Հարցնում ա ձևաթուղթը, վկայական են ցույց տալիս։ Սե՞նց էիք ստուգում մարդկանց տեղաշարժը, դրա համա՞ր 3500-ից ավել մարդ մեռավ կորոնայից։
Կսպասեմ պաշտոնական բացատրության, լրատվականներն են կարան հանգիստ տարածեն։