Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների այսօրվա դատավարության ընթացքի հաջորդ փուլում Կոնգրեսի չորս երիտասարդների փաստաբան Մուշեղ Շուշանյանը հանդես է եկել մի քանի միջնորդություններով: Այս մասին հայտնում է ԳԱԼԱ-ն:
Առաջինը միջնորդությունը վերաբերվում էր տուժողներից Շահեն Հարությունյանի հրապարակած հեռախոսահամարին: Հիշեցնենք, որ այս տուժողը ոստիկանության աշխատակից է և միջադեպի օրը իր առաջին ցուցմունքում ասել է, որ տեսագրություն է կատարել i phone հեռախոսով, ինչը հետագայում կորել է: Իսկ նախորդ դատական նիստում նա հայտարարել է, որ չի հիշում` այդ օրը նկարահանում կատարել է, թե՞ ոչ, սակայն հրապարակել է այն հեռախոսահամարը, որն այդ օրը եղել է իր իբրև թե կորած հեռախոսի մեջ: Ուստի Շուշանյանը խնդրել է դատարանից, որպեսզի հարցում ուղարկեն համապատասխան օպերատորին իմանալու համար` արդյոք միջադեպից հետո այդ հեռախոսահամարն օգտագործվել է, թե՞ ոչ և արդյոք այդ հեռախոսո՞վ է այն օգտագործվել, թե ոչ: Դատարանը այս միջնորդությունը բավարարել է:
Շուշանյանի հաջորդ միջնորդությունը հետևյալն էր` դատարանը ևս մեկ անգամ հարցաքննի գործով որպես վկա անցնող ավտոկանգառներում որպես հսկիչ աշխատող Հակոբ Միրիջանյանին, ով առաջին ատյանի դատարանում հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել և իրեն ստիպողաբար տարել են ցուցմունքներ տալու մի քանի գործով: Դատախազ Հակոբ Մարտիրոսյանն առարկել է միջնորդության դեմ, իսկ դատարանը որոշել է հետաձգել այս միջնորդության քննությունը:
Շարունակությունը` այստեղ: